Բաժիններ՝

Քաղաքացիները «ապահովագրված չեն» «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ դատերից. «Փաստինֆո»

Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների օրինակ` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության, դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի` 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների` 4:  Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ քաղաքացիները և կազմակերպություններն ընդդեմ ապահովագրական ընկերությունների դատարան են դիմում հիմնականում երկու պատճառով՝ ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս