Ես պետք է խոստվանեմ, որ չգիտեմ՝ թե ի՞նչ է Մաքսային միությունը. նախկին արտգործնախարար

Այն, որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, անվերադառնալի չէ ՀՀ համար: Այս մասին այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցի ամփոփման ժամանակ հայտարարեց 93-96թթ. ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը: «Ես չեմ կարծում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում անվերադառնալի է: Քաղաքականության մեջ անշտկելի, անվերադառնալի իրավիճակներ չեն լինում: Միշտ հնարավորություն կա շտկելու: Ես պետք է խոստվանեմ, որ չգիտեմ՝ թե ի՞նչ է Մաքսային միությունը, և վստահ չեմ, որ մարդիկ, ովքեր նախաձեռնել են անդամակցությունը, իրենք ամբողջությամբ պատկերացնում են հետագա քայլերը»,- ասաց Փափազյանը: Նա հիշեցրեց, որ 90-ական թվականներին, Հայաստանը կարողանում էր լավ հարաբերություններ ունենալ ՌԴ, Եվրոպայի, ԱՄՆ, Իրանի, Վրատսնաի և այլ կենտորոնների հետ, ապա նշեց, որ տեսականորեն Հայաստանի նման պետությունը կարող է հավասակշռված քաղաքականություն վարել, լավ հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների հետ: «Թե ինչո՞ւ իրավիճակը փոխվեց, լուրջ քննարկման նյութ պետք է լինի»,- ասաց նախկին արտգործնախարարը: Ըստ նրա՝ Հայաստանի անկախությունը կա, այնպես չէ, որ «մենք այն կորցրել ենք ու պետք է վերականգնենք»: Փափազյանի հավաստմամբ՝ խնդիրը ոչ թե անկախության համար պայքար մղելու մեջ է, այլ իշխանության վարած քաղաքականության: «Պետականություն ասելով՝ հասկանում եմ նաև նման ընթացք և ես խիստ կասկածում եմ, որ ՄՄ-ն տնտեսական միավորում է: Սա առաջին հերթին քաղաքական համախմբում է, եթե ՄՄ-ն կայանա: Խնդիրը ինչպես միշտ քաղաքական է: Նման միավորումները կարելի է ներկայացնել որպես տնտեսական, քաղաքակրթական, մշակութային, չգիտեմ էլ ինչ, բայց իրականում խնդիրը քաղաքական է»,- նկատեց նա: Վահան Փափազանյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին չէր կարող խոստում չտալ ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ Մաքսային միությանը անդամակցելու առումով: «2008 թվականի նախագահական «ընտրություններից» հետո, եթե չլիներ ՌԴ ուղղակի աջակցությունը Ս. Սարգսյանին, ապա դժվար է ասել՝ նա իշխանության կլինե՞ր հիմա, թե՞ չէր լինի: Բացասական ազդեցություն է ունեցել մեզ համար նաև Եվրոպական միությունը։ Այո, բացասական ազդեցություն էր, երբ աջակցեց այս, այսպես կոչված, ընտրություններին, դրանք ճանաչեց: ՌԴ-ին որևէ բան մերժել այս իշխանությունները չէին կարող, վաղն էլ չեն կարողանալու: Եթե մենք տեսնում ենք արտաքին քաղաքական լուրջ պրոբլեմներ, և սրանք ջրի երեսին են, չենք կարող չտեսնել բարդությունը: Պետք է նայենք դեպի ներս՝ ի՞նչ անենք, որ ներսում իրավիճակը բարելավվի, որովհետև կարելի է արտաքին քաղաքականության միջոցով ներսում հարցեր լուծել»:

Տեսանյութեր

Լրահոս