Բաժիններ՝

Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը կրկին հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի հենց սկզբում ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի ինքնազգացողությունը վատթարացավ, և նրա պաշտպան Արա Զաքարյանը խնդրեց նիստը որոշ ժամանակով հետաձգել: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, դատական նիստը ընդմիջեց շտապօգնություն հրավիրելու համար: Շտապօգնության բժիշկների գալուց հետո դատարանը վերսկսեց դատական նիստը՝ ներկաներին տեղեկացնելով, որ ամբաստանյալին կատարվել է ներարկում եւ շտապօգնության բժիշկը շարունակում է զննել նրան։ Նկատի ունենալով, որ զննումը կարող է ժամեր տեւել, իսկ ամբաստանյալի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել՝ դատարանը հետաձգեց դատական նիստը։ Այն տեղի կունենա փետրվարի 27-ին

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս