Շերիֆի և Գագիկ Ծառուկյանի միջև ֆինանսական լուրջ հակասություն կա. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշել է, թե առողջական խնդիրներ ունի: Սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, Գրիգորի Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի և կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել: Հակասությունը նրա և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև է՝ ֆինանսական բնույթի: Ասում են՝ Գ. Գրիգորյանն ԱԺ ընտրություններին բավականին ներդրումներ է արել իր անձնական միջոցներից, և, ըստ պայմանավորվածության, դրանք պետք է փոխհատուցվեին, սակայն չեն փոխհատուցվել, ինչն էլ հանգեցրել է հարաբերությունների խզմանը։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս