Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է ապրանքների մակնշման միասնական համակարգ ներդրվի

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կարող է միությունում արտադրվող ապրանքատեսակների համար մակնշման միասնական համակարգ ներդրվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագծում նման առաջարկ է արվել բելառուսական կողմից, սակայն այն դեռ համաձայնեցված չէ միության մյուս մասնակիցների հետ:

Համաձայանեցված չէ նաեւ պայմանագրի այն դրույթը, ըստ որի, միությունը կարող է  բոլոր մասնակիցների անունից արտաքին առեւտրային քաղաքականություն իրականացնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս