Լարված իրավիճակ՝ «Գլենդել Հիլզ» ընկերության առջև. «Ավտոդողեր»-ի աշխատակիցները պահանջում են իրենց գումարները (տեսանյութ)
Նախկին «Ավտոդողեր» գործարանի աշխատակիցները այս պահին հավաքվել են Սեբաստիա 37 հասցեում գտնվող «Գլենդել Հիլզ» ընկերության առջև, որի սեփականատերը նաև «Նայթս բրիջ» ընկերության սեփականատերն է, իսկ վերջինս՝ «Ավտոդողերի» իրավահաջորդը։ Ընկերության աշխատակիցները պահանջում են 1996 թվակից ի վեր կուտակված իրենց աշխատավարձի պարտքը` շուրջ 137 միլիոն դրամ։ Աշխատակիցները բողոք-նամակով փորձեցին «Նայթս բրիջի» տնօրեն Աշոտ Գոմցյանին, սակայն անվտանգության առշխատակիցները խոչընդոտեցին նրանց, պատճառաբանելով` թե նման ընկերություն և նման անձնավորություն այդ շենքում չկա։
Լուսանկարը՝ Tert.am-ի