Բաժիններ՝

Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ ունի շուրջ 270 հոգի

karabakh-open.info-ն գրում է. 2013թ. ընթացքում Ղարաբաղում բռնադատվածի կարգավիճակ է տրամադրվել 9 հոգու:

ԼՂՀ արդարադատության նախարարության տվյալներովª մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ընդհանուր առմամբ բռնադատվածների հարցերով զբավող հանձնաժողովի կողմից հրավիրվել է 71 նիստ, որի արդյունքում 267 անձանց շնորհվել է բռնադատվածի, իսկ 21 անձանց` բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ: Շուրջ 160 դիմում մերժվել է:

Բռնադատվածի կարգավիճակ ստացած անձանցից` 102-ը հանդիսանում են խորհրդային կարգերի ժամանակաշրջանում բռնադատված անձինք, 165-ը՝ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար դատապարտված կամ անազատության մեջ պահված անձինք, ընդ որում՝ Ադրբեջանի դատական իշխանությունների կողմից դատապարտված անձանց քանակը կազմում է 38:

karabakh-open.info

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս