Բաժիններ՝

Եղեգնաձորի բժշկական կենտրոնն օպտիմալացվում է

Փետրվարի 15-ին ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության՝ հունվարի 23-ի որոշմամբ «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ այդմ, ՀՀ Վայոց ձորի բնակչության բուժօգնության և սպասարկման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկական ծառայությունները՝ բացառությամբ ռենտգեն ծառայության, տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքում:

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը պետք է ազատվի և հանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կնվազեցվի բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս