Բաժիններ՝

Պոլիէթիլենային տոպրակի մեջ թմրամիջոց և դանակ էր պահել

Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները Նորքի 7-րդ զանգվածից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին և 1984 թ. ծնված Վարդան Կ.-ին:

Խուզարկությամբ Արմեն Ա.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված, «B-8» գրառմամբ 45 դեղահաբ, որոնք, ըստ վերջինիս բանավոր հայտարարության, «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոց են և պատկանում են իրեն, իսկ Վարդան Կ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 21 սմ երկարության ծալովի դանակ, շեղբի երկարությունը` 9,5 սմ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս