Քրեական գործ՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենի ծեծի փաստով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի գլխին կուտակված մութ ամպերը չեն ցրվում։ «ժողովուրդը» 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի աշակերտ Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել։ Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց ներկայացրեց դատարան Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար։ Նատալյան էլ իր հերթին նույն հայցով դատարան դիմեց նաև պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում։ Բացի այդ՝ Նատալյան ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն նրան մերժել էին, և քրեական գործ չէր հարուցվել։ Նա դիմել էր առաջին ատյանի դատարան, ապա՝ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ բողոքը բավարարվել էր, և վերջերս ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշով (ծեծ)։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։