Բաժիններ՝

Ոստիկանի և քաղաքացուհու հյուրանոցային հանդիպումներն ավարտվել են ծեծով. հարուցվել է քրեական գործ

Գողության և ծեծի փաստերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 20-28-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացուհի Ս. Մ.-ն և ոստիկան Ա. Վ.-ն երկու տարբեր օրերի միմյանց հետ հանդիպումներ են ունեցել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում:Առաջին հանդիպման ժամանակ Ս. Մ.-ն Ա. Վ.-ի գրպանից գաղտնի հափշտակել է գումար:

Վերջիններս երկրորդ հանդիպման ժամանակ հափշտակության պատճառով ծագած վեճի ընթացքում քաշքշել են իրար և հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս