Բաժիններ՝

Հայաստանում ԶԼՄ-ներին չեն վստահում. «Ա1+»

Հայաստանում վստահության աստիճանը լրատվամիջոցների նկատմամբ բավականին ցածր է: Հիմնական պատճառը, ըստ հարցվածների, քաղաքական ազդեցություններն են ԶԼՄ-ների վրա: Ինչպես գրում է «Ա1+»-ը, այս պատկերն է ստացվել «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքում:

Հետազոտությանը մասնակցած փորձագետները ևս համարում են, որ քաղաքական կախվածությունը խանգարում է ԶԼՄ-ների կայացմանը, հանգեցնում ինքնագրաքննության:

Այսօր, ներկայացնելով հետազոտությունը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, որ Հայաստանում առավել վստահելի կառույցներ են մնում բանակը և եկեղեցին: Շատ ավելի քիչ վստահելի են այլ կառույցները, այդ թվում նաև` ԶԼՄ-ները, որոնք և տեղեկատվություններ են տարածում մյուս՝ ավելի վստահելի կառույցների մասին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուշադրությունը հեռուստատեսությունից՝ որպես տեղեկատվության աղբյուրից, տեղափոխվում է դեպի այլընտրանքային լրատվության աղբյուրներ:

Մարդիկ թղթային թերթից աստիճանաբար անցնում են թերթի այն տարբերակներին, որոնք ներկայացված են առցանց: Փորձագետները ևս տպագիր մամուլի ապագայի հարցում լավատես չեն և որպես լուծում առաջարկում են կոնվերգենտ ԶԼՄ-ները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս