Բաժիններ՝

Արամ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Սկսվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում բնապահպանության նախարարը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա բնապահպանության ոլորտի պատասխանատուների՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ տիկին Մասումե Էբթեքարի, Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի եւ Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության պատգամավորների հետ: Արամ Հարությունյանը կմասնակցի «Բնապահպանական միջազգային 13-րդ ցուցահանդեսի» բացմանը, որտեղ հանդես կգա ողջույնի խոսքով:

Նախատեսվում են հանդիպումներ նաեւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728