Հանցավոր գործարքը արդարացվող բոլոր մասնագիտական և քաղաքական հիմնավորումները ուղղակի ծիծաղելի են և մերժելի

«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման իրավունքը հերթական անգամ օտարին հանձնելու փաստը:

Համոզված ենք, որ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը պայմանավորված է սեփական անփառունակ իշխանությանը գոնե փոքր ինչ արտաքին, այս դեպքում ամերիկյան աջակցություն ապահովելու ցանկությամբ: Էապես ցածր գինն էլ հուշում է, որ գործ ունենք վաղուց սնանկ կառավարության ստվերային մեծ շահերի և հանրային ունեցվածքի թալանի հերթական դրսևորման հետ:

Հերթական հանցավոր գործարքը արդարացվող բոլոր մասնագիտական և քաղաքական հիմնավորումները ուղղակի ծիծաղելի են և մերժելի:
Դատապարտելի ենք համարում նաև այն քաղաքական դիրքորոշումները, որոնք տարբերակված են մոտենում հանրային ունեցվածքի թալանի փաստերին` կախված իրենց արտաքին կողմնորոշումներից:

Ազգային հեղափոխության առաջնահերթ խնդիրներից է լինելու վերականգնել բնական պաշարների և դրանց շահագործման ազգային բացարձակ մենաշնորհը, այդ թվում այս սկզբունքի խախտմամբ կնքված բոլոր պայմանագրերի լուծարման միջոցով:

«Հայազն» կուսակցության վարչություն

Տեսանյութեր

Լրահոս