Բաժիններ՝

Մարտի 1-ին ես եղել եմ իմ օֆիսում՝ իմ մարզիկների հետ նստած, ի՞նչ զորանոցի մասին է խոսքը. Գոռ Վարդանյան. NEWS.am

Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը հերքում է ֆեդերացիայի տարածքը՝  2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին եղել է «զորանոց» լինելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գոռ Վարդանյանը:

Նա պարզաբանել է, որ այդ օրերին, երբ ժողովուրդը եւ ոստիկանությունը եղել է փողոցում, ինքը եղել է իր օֆիսում: «Ես եղել եմ իմ օֆիսում, իմ բոլոր մարզիկներին հավաքել եմ իմ մոտ, որպեսզի չթողնեմ հանկարծ փողոց դուրս գան, որ ոչ մի ազդեցության տակ չընկնեմ, մարզիկներն են եղել իմ մոտ՝ օֆիսում նստած, այդտեղ ոչ մի բան չի եղել, ի՞նչ զորանոցի մասին է խոսքը, ի՞նչ անհեթեթություններ են հորինում, կա՞ մի փաստ, ֆոտո, վիդեո կամ ինչ-որ մեկը, ով կփաստի նման բաներ, մենակ խոսելով չի՞, մենք հասուն, քաղաքակիրթ մարդիկ ենք, չի կարելի այդքան անհեթեթություն տարածել, չեմ հասկանում ինչի՞ են իմ անունը այդքան շոշափում»,- ասել է Գոռ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է այստեղ ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկի տեղակայմանը, նա այսպես արձագանքել. «Նախ առաջին հերթին Գրիշա Սարկիսով չի, Գրիշա Զավենի Սարկիսյան է: Երկրորդ, եթե այդպիսի բան լիներ, իմ կարծիքով՝ հնարավոր չէր փոքր երկրում դա թաքցնել այդքան տարիների ընթացքում, չի եղել այդպիսի բան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս