Ճապոնացիներին սեքսն այլևս չի հետաքրքրում. մայր մտնող արևի երկիր (տեսանյութ)
Ճապոնիայում վերջերս անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ չամուսնացած տղամարդկանց 60% -ը եւ 18 – 34 տարեկան կանանց գրեթե կեսը զուգընկերներ չունեն: Ավելին, 16 – 24 տարեկան կանանց 45%-ին եւ տղամարդկանց մեկ քառորդին ընդհանրապես սեռական մերձեցումը չի հետաքրքրում, հաղորդում է RT-ն:
Ծնելիության ցածր մակարդակով աչքի ընկնող երկրի համար, ըստ մասնագետների, սա կարող է ժողովրդագրական աղետի հանգեցնել:
Երկրի բնակչության թիվը նվազում է բավականին արագ տեմպով, եթե այդպես շարունակվի, ապա 2050թ-ին Ճապոնիայի բնակչությունը կնվազի գրեթե կրկնակի` կազմելով շուրջ 70,8 միլիոն, ասել է վերլուծաբան Յոհեյ Հարադան:
Տոկիոյի Յոսիվարա փողոցը, որը աշխարհի հնագույն «կարմիր լապտերների» փողոցներից է համարվում եւ որը դարեր շարունակ այցելուների պակաս չի ունեցել, ներկայումս տեղաբնակների շրջանում պահանջարկ չի վայելում: Գրեթե 400 տարի այն եղել է տեղացիների այցելությունների վայրը, հիմա երբ ճապոնացիներն արդեն անտարբեր են դարձել սեքսի նկատմամբ, հաստատություններն իրենց դռները բացել են օտարերկրացիների առջեւ:
Աի Աոյաման, ով աշխատել է հասարակաց տներից մեկում, հիմա «ինտիմ խորհրդատվություններ» է մատուցում` օգնելու համար մարդկանց վերականգնել «հիմնական բնազդը»: Նա կարծում է, որ նման իրավիճակի հիմնական պատասխանատուն իշխանությունն է:
Կառավարությունն արգելել է էրոտիկ բնույթի տեսանյութերը: Մարդիկ անձնական կյանք են փնտրում համացանցում, բացի այդ, գործազրկության բարձր մակարդակը նվազեցնում է ընտանիք կազմելու հնարավորությունը: