Բաժիններ՝

Մանդատից չեմ հրաժարվելու. Շերիֆ. NEWS.am

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը («Շերիֆը») դեռ լիովին չի ապաքինվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ մի քիչ մրսած է, առողջական խնդիրներ ուներ, գտնվում էր հիվանդանոցում, հիմա արդեն տանն է: «Մրսած եմ, մրսած, բայց հիմա արդեն տունն եմ»,- ասել է պատգամավորը:

Առողջական խնդիրների պատճառով ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարված Գրիգոր Գրիգորյանը վստահեցրեց, որ մանդատից չի հրաժարվելու: «Սեզոնային վիրուս է, լուրջ բան չկա, մյուս քառօրյային կլինեմ, մանդատից չեմ հրաժարվելու»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս