Բաժիններ՝

Ինչպե՞ս է ապրում Անգելա Մերկելը. Գերմանիայի կանցլերի մեքենան, բնակարանը, աշխատավարձը

Forbes ամսագիրը երկրորդ անգամ անընդմեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարել է աշխարհի ամենաազդեցիկ կինը: Ցանկանո՞ւմ եք իմանալ, որտեղ է նա բնակվում. հասցեն հայտնի է`10117 Berlin, Am Kupfergraben, 6:  Անգելա Մերկելի բնակարանը գտնվում է բազմահարկ շենքի չորրորդ հարկում:

Մերկելի նախորդը` կանցլեր Գերհարդ Շրյոդերը  բնակվում էր 200 քմ տարածքով ծառայողական բնակարանում, սակայն Անգելա Մերկելն ու նրա ամուսինը` պրոֆեսեր Յոահիմ Զաուերը, նախընտրում են բնակվել իրենց բնակարանում:

angela2

Այս շենքում է բնակվում կանցլերը:

Մերկելն ամնեւին էլ հարուստ չէ

2012 թ. մայիսին Մերկելն աշխատավարձի հավելում է ունեցել` ընդահանուր առմամբ 5,7 տոկոսով:  Սա վերջին 12 տարվա մեջ կանցլերի աշխատավարձի առաջին բարձրացումն է: Կանցլերի պաշտոնում Մերկելը տարեկան վաստակում է  190  հազար եվրո: Բացի այդ, նա ծառայողական ծախսերի համար հատուկ հավելավճարներ է ստանում եւ քանի որ նաեւ բունդեսթագի պատգամավոր է, ընդհանուր առմամբ նրա եկամուտը հասնում է տարեկան 290 հազար եվրոյի: Ճիշտ է, այս աշխատավարձից նա վճարում է  նաեւ հարկերը, սակայն, ինչպես մյուս պաշտոնյաները, նա եւս ազատված է կենսաթոշակային ապահովագրության համար գանձվող վճարներից:  Հարկ է նկատել, որ Գերմանիայում, օրինակ, թոփ մենեջերները, հաջողակ բժիշկներն ավելի շատ են վաստակում, քան կանցլերը: Մի խոսքով` գերմանական չափանիշներով, Անգելա Մերկելը  բավականին հեռու է հարուստ համարվելուց:

Արձակուրդը Մերկելը սիրում է անցկացնել լեռներում, օրինակ` Տիրոլում, եւ դրա համար անձամբ է վճարում: Ժամանակ առ ժամանակ հանգստի համար մեկնում է  Բեռլինից ոչ հեռու գտնվող իր ամառանոց: Եթե նա գործերով մեկնում է Բոնն, այնտեղ նրան սպասում է նախկին կառավարական թաղամասում գտնվող փոքրիկ բնակարանը: Հագուստի համար Մերկելը նույնպես անձամբ է վճարում, իսկ դերձակը նրան տուն է այցելում:

angela3

Մերկելը` ամուսնու հետ արձակուրդի ժամանակ:

Մերկելը երթեւեկում է  AUDI A8-ով եւ թռչում AIRBUS А340-ով

Դաշնային հողերի շատ ղեկավարներ եւ նախարարներ նախընտրում են զրահապատ Mercedes կամ BMW լիմուզիններ: Մերկելն ընտրել է Audi A8: Անցած տարի փոխվել են օդանավերը, որոնցով թռչում են կառավարության անդամները: Հիմա Մերկելի տրամադրության տակ կա Аirbus А340` հեռավոր թռիչքների եւ Global 5000` միջին հեռավորության թռիչքների համար: Կանցլերը չունի ոչ զբոսանավեր, ոչ շքեղ պալատներ ու վիլլաներ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս