Աշոտ Սուքիասյանը հրաժարվել է իր 2 փաստաբաններից. hetq.am
Թբիլիսիում կալանավորված Աշոտ Սուքիասյանը հրաժարվել է իր 2 փաստաբաններից: Նրա գործով զբաղվող Պրիդոն Կենկեբաշվիլին «Հետքի» հետ զրույցում ասել է, որ իրենք այլևս Աշոտի գործով չեն զբաղվում:
Կայքի փոխանցմամբ՝ Աշոտ Սուքիասյանը հրաժարվել էր նաև հանրային պաշտպանի ծառայություններից:
«Նա, ով մեզ վարձել էր՝ Վրաստանի քաղաքացի Դոդոն, ինքն էլ հրաժարվեց մեզնից: Ի դեպ, Աշոտը կին էլ ունի` Շուշանիկը, նրա հետ էլ խոսեցինք (Դոդոն Աշոտի կնոջ բարեկամն է), բայց, չգիտեմ ինչու, հետո մեզանից հրաժարվեցին, որովհետև մտան նաև հոգևորականության ներկայացուցիչներ»,- ասել է փաստաբան Կենկեբաշվիլին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: