Չինաստանից լիքը «աշոտյաններ» են գալու Հայաստան. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Փետրվարի կեսերին, ՀՀԿ հրավերով, Չինաստանի կոմկուսից միջազգային գծով լիքը «աշոտյաններ» են գալու Հայաստան։ Այցը տեղի է ունենալու տարածաշրջանում, այդ թվում և Սիրիա-Իրան վերջին զարգացումների կոնտեքստում։ Չինացիները նաև ցանկություն են հայտնել հանդիպել ոչ միայն ԲՀԿ-ի ու դրա չինասեր լիդեր Գագիկ Ծառուկյանի, այլև ՕԵԿ-ի ու դրա լիդեր Արթուր Բաղդասարյանի հետ, ինչն էլ ուշագրավ է ներքաղաքական վերջին զարգացումների «կոնտեքստում»։ Ի դեպ, առաջիկա ամիսներին Հայաստան կգա նաև իսրայելական լուրջ պատվիրակություն։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։