Ալբերտ Օհանջանյանը ասել է, որ ինքնագլուխ չէ գոմեշի միս մատակարարել զորամասերին. «Ժողովուրդ»
Գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ ինքնագլուխ չէ գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը. «Ես հո դա ինքնագլո՞ւխ չեմ արել։ Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում։ Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»։ «Ժողովուրդը» փորձել է զրուցել նաև Արշալույս Փայտյանի հետ, սակայն նա այդպես էլ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին։ «Ժողովուրդը» հավելում է, որ Ալբերտ Օհանջանյանը վերականգնել է պետությանը հասցված վնասը և 150 տոննա տարողությամբ սառնարան կառուցել ՊՆ-ի համար։ Ավելին, Օհանջանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ միգուցե այս ամենից հետո գոմեշի մսի գործն ընդհանրապես կարճվի։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։