Հրդեհ Աճառյան փողոցում. այրվել է «Էյ դի էյ թեք» ընկերության տնակը
Փետրվարի 8-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում այրվում է չբնակեցված տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.01-ին, մարվել՝ 05.08-ին:
Ամբողջությամբ այրվել է «Էյ դի էյ թեք» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը (30 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն