Արտագնա աշխատանքի մեկնող հայերը մնացել են Կազբեկի «վրա». «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնող բավականին թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի «վրա», նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս։ Պատճառը վերջերս ՌԴ-ի կողմից ընդունված վիզային նոր ռեժիմն է, որը 90-օրյա ժամկետ է սահմանում միգրանտների և արտագնա աշխատանքի մեկնողների համար։ Այսինքն՝ 3 ամիս մնալուց հետո օտարերկրյա քաղաքացին պետք է լքի Ռուսաստանի տարածքը և կարող է վերադառնալ միայն 90 օր անց։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։