ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն մտադիր են ԱԺ-ի հաջորդ քառօրյայում անվստահություն հայտնել վարչապետին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», մտադիր են Ազգային ժողովի հաջորդ՝ փետրվարի 24-27-ի քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։«Հժ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստանն արդեն վերջնական համաձայնության են եկել վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթղթի բովանդակության շուրջ։
Դաշնակցությունն ու «Ժառանգությունը», որոնք դեռ այս պահին էլ այդ գործընթացը կարծես թե այլ կերպ են պատկերացնում, մարտավարական հարցերում տատանվում են։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։