Բաժիններ՝

Ի տես կրիմինալ աշխարհի` Շիրակի նորանշանակ ոստիկանապետը ցուցադրեց իր հնարավորությունները (տեսանյութ). aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիի կայարանամերձ հրապարակում այս քաղաքի ոստիկանության պատմության մեջ թերևս առաջին անգամ տեղի ունեցավ ուշագրավ մի միջոցառում. Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, հավաքելով ոստիկաններին, հրահանգավորումներ էր տալիս:

«Հասարակական կարգի, անվտանգության, ճանապարհային երթևեկության ապահովման ուղղությամբ հրամայում եմ լինել խիստ, բոլոր կարգազանց, օրինազանց անձանց հանդեպ կիրառել օրենքով նախատեսված միջոցները, և հասարակության հետ շփվելիս ցուցաբերել առավել հանդուրժողականություն և բարեկրթություն»,- հրամայում էր ոստիկանապետը: Ոստիկանները նրա հրահանգով քայլով մարշ սկսեցին:

Իհարկե, այս միջոցառումը շատ ավելի խորը նշանակություն ուներ, քան կարող էր թվալ առաջին հայացքից: Գնդապետ Նադարյանը մի կողմից փորձում էր Գյումրիի հասարակության ուշադրությունը հրավիրել ոստիկանական համակարգի վրա` ցույց տալով, որ ոստիկանությունը տեղում է, չարժե այդքան հիասթափվել ու վստահությունը կորցնել ոստիկանների նկատմամբ, մյուս կողմից էլ այս հավաքն ակնարկ էր կրիմինալ աշխարհին, որ ոստիկանությունը այսուհետ պատրաստ է ուժեղանալու, կարող է իրենց սանձել:

Իսկ որ ամենակարևորն է, գնդապետն այս միջոցառմամբ իր բոլոր աշխատակիցներին, ենթականերին հասկացնել տվեց, որ այս մարզում վճռորոշը իր խոսքն է, որքան էլ տեղի ոստիկանները հանցագործ աշխարհի հետ քավորասանիկական հարաբերությունների մեջ գտնվեն, կամ էլ Վլադիմիր Գասպարյանի բառերով ասած` «քյաբաբի» ընկեր լինեն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի
Տեսանյութը՝ tsayg.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս