Բաժիններ՝

Հայաստանի Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը. Արման Սաղաթելյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանն այսօր Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը:  «Վերահաստատելով Ջեյմս Ուորլիքին` հավելեմ, որ ՀՀ Նախագահը միշտ կողմ է զինադադարի պահպանմանը, եթե պատասխան գործողությունների կարիք չի լինում»,-նշել է Ա. Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահը դարձյալ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են հարգել Լեռնային Ղարաբաղի հրադադարը, հատկապես` Օլիմպիադայի ընթացքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս