«Դատախազության մասին» օրենքը հետաքրքրում էր ընդամենը 3 պատգամավորների (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում քննարկման դրվեց ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի և Հովհաննես Սահակյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  և «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և «Դատախազության մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները, կարծես, այդքան էլ հետարքրված չեն օրենքի փոփոխությամբ: Նիստի մեկնարկին դահլիճում կային երեք պատգամավորներ, ներկա չէր անգամ զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ամբիոնից մոտ հրավիրեց զեկուցող ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանին, ապա հայտարարեց, որ իրենք բացակա գործընկերներին, այդ թվում՝ նախարարին, կհայտնեն իրենց օբյեկտիվ կարծիքն ու դիտողությունները: Նիստի մեկնարկից րոպեներ անց պատգամավորների թիվն ավելացավ՝ հասնելով տասի:

 

Տեսանյութեր

Լրահոս