Բաժիններ՝

Երբ խոսում եմ Ռոբերտ Քոչարյանի մասին` սկսում են նման անբարոյական վերաբերմունք դրսևորել իմ անձի նկատմամբ. Գոռ Վարդանյան (տեսանյութ). Yerkir.am

Դուքենդո» կարատեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ երեկոյան ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերված մեծ քանակությամբ զենք զինամթերքի մասին տեղեկությունը, հայտարարեց, որ արդեն 15 տարի է` ֆիլմեր են նկարահանում, եւ այդ զինամթերքը միշտ ուժային կառույցներից ` նախարարություններից են ստացել և ֆիլմերը նկարահանելուց հետո` հետ վերադրաձրել:

«Այն, որ մեզ տեռորիստի կարգավիճակով են ներկայացնում, դա անբարոյականություն է, չի կարելի նման բան, կարծես թե մարդիկ պատճառ են փնտրում, որ մեզ վարկաբեկեն»,- ասաց նա և հավալեց. «Այդ զենքն իրենք տվել են` իրենք էլ մեզ մեղադրում են »: Վարդանյանի խոսքով ամեն անգամ, երբ ինքը կարծիք է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին` նման վերաբերմունք է նկատում:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս