Բաժիններ՝

Կարանտինային խցում մահացած հայտնաբերված կալանավորը մեղադրվում էր բռնաբարության մեջ

Փետրվարի 2-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում մահացած է հայտնաբերվել Համբարձում Գագիկի Ղուկեյանը:

Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Կայքի տեղեկություններով, Համբարձում Ղուկեյանը մեղադրվում էր բռնաբարության համար։ Ընդ որում, նա նախկինում արդեն հասցրել էր երկու անգամ դատապարտվել։ 2010 թվականին մարտին նա մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արդեն 2012թ.-ին՝ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ նախկին կնոջը բռնաբարելու համար։

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս