Բաժիններ՝

Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել

Փետրվարի 5-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) «տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 33SD960 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից՝ վարորդ Ա. Ա.-ը ( ծնվ. 1978թ.), մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի» ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս