Բաժիններ՝

Քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է օնկոլոգիական հիվանդությունների աճի մասին:

«Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը  կհասնի 22  միլիոնի` ներկայիս 14  միլիոնի դիմաց»,- հատուկ հայտարարությամբ զգուշացրել է ԱՀԿ-ն: Կազմակերպության տվյալներով` քաղցկեղից ավելի շատ մահանում են զարգացող եւ թույլ զարգացած երկրներում.  100 մահից 70 -ը բաժին է ընկնում Աֆրիկայի, Ասիայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներին:

«Չնայած օնկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում առաջընթացին, մենք չենք կարողանում գտնել խնդրի լուծումը: Կարեւոր դեր ունի այստեղ վաղ հետազոտությունը, որը թույլ կտա ժամանակին միջամտել եւ կանխել հիվանդության առաջխաղացումը»,-նշում են մասնագետները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս