Բաժիններ՝

Ջրի սակագինն այս տարի չի փոխվի

Ոռոգման ջրի սակագնի որևէ փոփոխություն ընթացիկ տարում տեղի չի ունենալու: Այդ նպատակով, ինչպես 168.am-ի հարցին ի պատասխան ասաց Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, այս տարի բյուջեից տրամադրվելու է շուրջ 5 մլրդ դրամ սուբսիդիա:

«Որոշակի փոխհատուցում պետությունը տվել է համակարգին՝ կոմպենսացնելու համար անցած տարվա էլեկտրաէներգիայի թանկացումը: Էլեկտրաէներգիան մեր հոդվածների մեջ ամենածախսատար ուղղությունն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ուղղությունը մաքսիմում խնայողաբար լինի: Ոռոգման ջրի ինքնարժեքի 30-40%-ը էլեկտրաէներգիան է կազմում»,- ասաց Ա.Անդրեասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս