Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել. hetq.am
hetq.am-ը գրում է. Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:
Այս տեղեկությունը «Հետքը» ճշտել է վրացի գործընկերների միջոցով Թբիլիսիի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Կատի Տքեշելաշվիլիից:
Ըստ նույն աղբյուրի՝ երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը լինեն վրացական կողմի մոտ, ևս մեկ դատական նիստ կկայանա, որտեղ դատարանը կորոշի Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հարցը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: