Բաժիններ՝

Արմեն Աշոտյանի հրամանով` մի շարք բուհերի տրվել է նախազգուշացում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` «Սյունիք» իստիտուտը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում: Համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու համար:

Հրամանների համար հիմք են հանդիսացել` «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս