«Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ինչպես տեղակացրել ենք, այսօր Ազգային ժողով էր եկել ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա սակայն հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին` պատճառաբանելով. «Հետաքրքիր չի լինի. համագումար է լինելու և կան հարցեր, որոնց ժամանակն է պարոն Ծառուկյանը պատասխանի»: Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք, և ինքը հստակ ձեզ կպատասխանի»: Հարցին, թե կսատարե՞ք Քոչարյանին, եթե նա վերադառնա, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»: Ճշտմանը, թե այդ թվում նաև Ռ. Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը հարցն անպատասխան թողեց և միայն ծիծաղեց: Անդրադառնալով կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխությանը, ապա Ծառուկյանն ասաց. «Ոչ, դա ընդմիշտ է»: Դիտարկմանը, թե Դուք հավերժ նախագա՞հ եք լինելու, Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց:

 

Տեսանյութեր

Լրահոս