Բաժիններ՝

Հզոր պայթյուն` Վանաձորում. երկու մարդ հոսպիտալացվել է

Փետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 64 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ինչից փլուզվել է տան դիմային պատը (մոտ 8 քմ), տուժել է բնակիչ՝ 1940 թ. ծնված Վ. Խ., ով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.27-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս