Գյումրիի նախկին քաղաքապետի որդուն այսօր մեղադրանք կառաջադրեն
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, այսօր՝ փետրվարի 3-ին մեղադրանք կառաջադրվի:
Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Կայքի տեղեկություններով՝ նրան մեղադրանք կառաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Իսկ թե ինչ խափանման միջոց կընտրվի նախկին քաղաքապետի որդու նկատմամբ, առայժմ հայտնի չէ, դա պարզ կդառնա օրվա ընթացքում:
Մանրամասներն` այստեղ