Վաղարշապատի ոստիկանության քննչական խումբը բացահայտել է աղմկահարույց հանցագործությունը. shamshyan.com
shamshyan.com –ի փոխանցմամբ` փետրվարի 1-ին, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խմբերը Բագրատաշենի անցակետից ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սմբատ Զորավար փողոցի բնակիչ 30-ամյա Արմեն Հարութունյանին:
Վերջինս կասկածվում է հունվարի 31-ին Փարաքարի վարչական շրջանում գործող «Էրուս» գիշերային ակումբում խուլիգանական դրդումներով կրակոցներ արձակելու մեջ:
Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ժամը 07:00-ի սահմաններում Մալաթիա բժշկական կենտրոից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել էին, որ «ձախ ազդրի ներսային և դրսային մակերեսային ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Նույն օրը կազմվում են օպերատիվ քննչական խմբեր, ինչի արդյունքում էլ Հայաստանից փախչելու պահին հայտնաբերվում է Ա. Հարությունյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: