Բաժիններ՝

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի  է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728