Բաժիններ՝

Նոր օրենքը կփակի խոպանի ճամփան. «Մնացել ենք շվարած, չգիտենք ինչ անենք». medialab.am

Գեղաշենցի Արուս Սիմոնյանը ամուսնու` Արշակ Սիմոնյանի հետ արդեն մեկ տարի է` մեկնել է Ռուսաստան աշխատելու` երեք երեխաներին թողնելով սկեսրոջ և սկեսրայրի խնամակալությանը: «Ամուսինս լավ ռեմոնտի գործ է անում, գնացի, որ ես էլ իրեն օգնեմ, չոր հացի հույսին չթողնեմ,- «Մեդիալաբին» պատմում է 42-ամյա Արուսը,-Նոր տարվան Մոսկվայից եկանք երեխեքին տեսնելու, հիմա չենք կարողանում հետ վերադառնալ. տոմս առնելուց պարզվեց` մեր մուտքը Ռուսաստան երկու տարով արգելված է: Ու հիմա մնացել ենք շվարած, թե ինչ անենք»:

Հունվարի 1-ից  ուժի մեջ մտած «ՌԴ-ից  ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարեկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների հիմնական մասը` գրեթե 73,1 տոկոսը, նախընտրում է Ռուսաստանը: Մեկնողների գրեթե 90 տոկոսը գնում է աշխատելու նպատակով:

«Հազիվ, ծերը ծերին հասցնելով գոյատևում էինք, տղես ամեն ամիս փող էր  ուղարկում, մենք ստեղ խնայելով, ինքը էնտեղ` մենակ օտար չոլերում, յոլա էինք գնում, – ասում է 62-ամյա Վարդուհի Խաչատրյանը, ում որդին արդեն տասը տարուց ավելի աշխատում է Մոսկվայում,- բա հիմա ինչ ենք անելու, յոթ հոգանոց ընտանիքը ոնց ա ստեղ պահելու»:

Հայաստանում, ուր գործազրկությունը լուրջ խնդիր է, պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, արտագնա աշխատանքը եւ դրսից եկող տրանսֆերտները հազարավոր ընտանիքների գոյատեւման հիմնական աղբյուր են:

Միայն անցյալ տարի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել  942  մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների,  տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:

Սա նշանակում է, որ որպես աշխատաշուկա, ՌԴ-ն շարունակում  է մնալ ամենագրավիչը հայերի համար, ովքեր վաստակում են հիմնականում շինարարության, սպասարկման ոլորտներում:

Անի Եղիազարյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728