Բաժիններ՝

«Բաբակեխյան Կարենը կողերս ջարդեց, հմի դուք էլ ետևիցս եք ընկել, կուզեք գլուխս ուտե՞ք». ԳԱԼԱ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստն էր հրավիրված: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստին մեղադրող դատախազն ընթերցելու էր մեղադրական ճառը:

Հիշեցնենք՝ նախորդ նիստին մեղադրական ճառի ընթերցումը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի առողջական վիճակը դատարանում կտրուկ վատացել էր, եւ ստիպված էին եղել ահազանգելու Գյումրու շտապ բուժօգնություն:

Բժիշկներն արձանագրել էին, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի մոտ կան առողջական խնդիրներ, ջերմության եւ արյան ճնշման բարձրացում եւ նրան արգելել էին մասնակցել դատական նիստին: Այսօր էլ դատական նիստը չի կայացել, քանի որ ոչ ամբաստանյալի փաստաբանները, եւ ոչ էլ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը նիստին ներկա չեն եղել: Ուստի ամբաստանյալ Հարություն Սարգսյանը դատարանում հայտարարությամբ է հանդես եկել.

«Նախապես համաձայնեցնեիք նոր նիստ հրավիրեիք, շատ անգամներ համաձայնեցվել, նոր է նշանակվել նիստի օրը, օրինակ շատ անգամներ է եղել, երբ մեղադրողին հարմար չի եղել: Ես բան եմ ուզում ասել: Երեկ կալանավայրի բժիշկը արգելել էր ինձ ընդհանրապես դուրս գալ: Երկար ժամանակ է՝ ես ջերմություն ունեմ, սրտխառնոց, ունեմ նաեւ ճնշում: Բայց մտածված եկել եմ, որ էդ խոսակցությունները չգիտեմ՝ տուժողի իրավահաջորդի կողմից է, թե մեղադրողի կողմից է, որ ես ձեւ եմ թափում՝ իբր վատանում եմ, չգիտեմ ինչ, ուղղակի ապացուցելու համար, որ ես հիվանդ եմ, բայց եկել եմ: Ես հենց հիմա ջերմությունով եկել եմ, բայց չեմ հասկանում, եթե պետք է նիստ չանեք, ինձ ինչի՞ եք չարչարում, բերում 2 օր պահում էստեղ: Բաբակեխյան Կարենը կողերս ջարդեց, հմի դուք էլ, հարգելի դատարան, ետեւիցս եք ընկե՞լ: Ո՞ւր են տուժողի իրավահաջորդը, իմ փաստաբանները: Ընդհանրապես ե՞րբ եք տեղեկացրել կողմերին, ասել են՝ կգանք, բայց չե՞ն եկել: Խնդրում եմ, ես վատառողջ եմ, 4-ին, 5-ին մի նշանակեք, հնարավորություն տվեք, ես բուժվեմ: 4-ին նշանակեք, հմի ընձի կտանին, երկուշաբթի նորից պտի քաշեք բերեք, սաղ էդ ճամփեքին հիվանդացա պրծա էլի: Հասկանում եմ լրիվ, էս երկրի իրավապահ մարմիններին չի հետաքրքրում մեր առողջությունը: Նորից եմ ասում՝ Բաբախը կողերս ջարդեց, հմի դուք էլ ետեւիցս եք ընկել, կուզեք գլուխս ուտե՞ք»,- ասել է Հարություն Սարգսյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս