Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 13-րդ նիստը
2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի վերաբերյալ քննարկումները:
Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային գրաֆիկը:
Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի և Գևորգ Դանիելյանի կողմից ներկայացվել են Հանձնաժողովին ուղղված մասնագիտական առաջարկների վերաբերյալ եզրակացությունները:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն