«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը վնասել է իրեն
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ երեկոյան սուր կտրող գործիքով ինքնավնասման է դիմել` իրեն հոգեմետ դեղորայք չտրամադրելու պատճառով: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կալանավորը գտնվում է նյարդահոգեբույժի հսկողության տակ, ստանում հոգեմետ դեղորայք:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Թովմաս Վարդանյանի պաշտպան Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը վնասել է ձախ նախաբազկի շրջանը, որից հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ բուժօգնություն ցուցաբերելուց հետո` նորից տեղափոխել կալանավայր:
Մանրամասները այստեղ`