Բաժիններ՝

Ձերբակալվել է օֆշորային սկանդալի հերոսներից Աշոտ Սուքիասյանը. 1in.am

«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով Հայաստանի ոստիկանությանը վերջապես հաջողվել է պարզել օֆշորային սկանդալում ներգրավված և փախուստի մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի գտնվելու վայրը: Նույն տեղեկություների համաձայն նա Թիֆլիսում է եղել և Հայաստանի ոստիկանները համագործակցելով վրաց ոստիկանների հետ կարողացել են ձերբակալել նրան:

Ըստ  տեղեկությունների, ներկայումս լուծվում է նրա Հայաստան տեղափոխելու հարցը:

Աշոտ Սուքիասյանը ոստիկանության կողմից հետախուզվում էր 2013 թվականի հունվարից: Նրան մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունըչարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

Մանրամասներն`  այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս