Զինված անձը ցանկացել է մտնել Թուրքիայի նախագահական նստավայր
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կանխվել է նախագահ Աբդուլլահ Գյուլի վրա հարձակումը: Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան, Չանքայա նախագահական նստավայրի մոտ:
33-ամյա Մեհմեթ Սալիհ Աթլըն մոտեցել է անվտանգության աշխատակիցներին, գրպանի գումարը փոխանցել է նրանց՝ պարզաբանելով, որ դա ծածկագիր է, որի մասին տեղյակ է միայն Աբդուլլահ Գյուլը: Նախագահի հետ հանդիպում պահանջող այդ մարդու պայուսակի ստուգման ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ՝ 8 փամփուշտով և թմրանյութ:
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտարարել է, որ ցանկացել է սպանել Աբդուլլահ Գյուլինվ և կրկնել թուրքական հայտնի Кurtlar Vadisi (թարգմանաբար՝ Գայլերի հովիտը) հեռուստասերալի կադրը: