Բաժիններ՝

1974 թ-ից հետո ծնվածները կրկնակի են վճարելու. Արհմիություն

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը միացել է երիտասարդների պայքարին՝ պարտադիր կուտակային կեսաթոշակային բաղադրիչի դեմ:

Միությունը գտնում է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական անկայուն պայմաններում, հաշվի առնելով նաև հասարակության անվստահությունը ներդրվող համակարգի և իշխանությունների կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, այս մոդելի օգտագործումը ժամանակավրեպ է:

«Պարտադիր կուտակային վճարները որոշ տարիքային խմբի համար սահմանելը տրամաբանական կլիներ այն դեպքում, եթե 1974 թվականից հետո ծնվածները չվճարեին նաև եկամտային հարկում ներառված, նախկինում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կոչվողը, որը եկամտային հարկի շոշափելի մասն է կազմում: Փաստորեն, օրենքը տարիքային խտրականություն է դնում, քանի որ 1974 թվականից հետո ծնվածները կրկնակի են վճարում և ներկայիս թոշակառուների թոշակների համար, ապագայում ստանալիք և իրենց թոշակների համար»,- նշեցին միությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս