Բաժիններ՝

Իրանը ստեղծել է ուղղահայաց թռիչք ու վայրէջք կատարող անօդաչու թռչող սարք

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի տեխնոլոգիական կենտրոնի ինժեներները ստեղծել են այնպիսի անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը թռչում և վայրէջք է կատարում ուղղահայաց ձևով:

Այն օժտված է առավել լայն հնարավորություններով, քան առկա օրինակները: Հաղորդվում է, որ նոր ԱԹՍ-ը կարող է գործել կլիմայական տարբեր պայմաններում, ինչպես նաև ունակ է հաղորդել առավել մաքուր լուսանկարներ: Իրանը հայրենական արտադրության առաջին Karrar ԱԹՍ-ը ներկայացրել է 2010 թվականի օգոստոսի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս