Բաժիններ՝

Եգիպտոսի նոր Սահմանադրության շուրջ հանրաքվեն անցկացվելու է հունվարի երկրորդ կեսին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծի շուրջ հանրաքվեն տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվարի երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին:

Ակնկալվում էր, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի կեսին: Հուլիսին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրաման էր ստորագրել նոր Սահմանադրության ընդունման մասին: Դրանում նշված էր, որ նոր Սահմանադրության շուրջ հանրաքվեն անցկացվելու է դրանից 4 ամիս անց:

Սեպտեմբերի սկզբին նոր Սահմանադրություն մշակման հարցը քննարկելու համար ձևավորվել էր 50 մարդուց բաղկացած հանձնաժողով, որի կազմում ներառվել են հայտնի բժիշկներ, իրավաբաններ, գրողներ, ակտիվիստներ, ինչպես նաև կրոնական գործիչներ:

Նախորդ Սահմանադրությունը Եգիպտոսում ընդունվել էր նախորդ տարվա դեկտեմբերին և մեծ վեճերի պատճառ էր հանդիսացել եգիպտական հասարակությունում: Այն չեղյալ է հայտարարվել զինվորականների կողմից, որոնք այս տարվա հուլիսին գահընկեց արեցին նախագահ Մոհամմեդ Մուրսիին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել էր, որ երկրում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա փետրվար-մարտին, իսկ նախագահական ընտրությունները՝ հաջորդ տարվա ամռան սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս