Իրանը նոտա է հղել Ադրբեջանին. Turan
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին: Այս մասին հայտնել է Բաքվում Իրանի դեսպանատան մամլո ծառայությունը: Նոտայի հղումը կապված է Իրանի դեսպանատան Մշակութային կենտրոնի ֆինանսական բաժնի պետ Ահմեդ Ահմեդզադեին Ադրբեջանից արտաքսելու հետ:
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, որպես արտաքսման պատճառ է հանդիսացել իրանցի ներկայացուցչի մոտ վիզայի հետ կապված խնդիրը: Նախաձեռնողի դերում, իբրև թե, հանդես է եկել Միգրացիոն ծառայությունը: Իրանի դեսպանատան մամլո ծառայությունը խոստացել է, որ առավել մանրամասն տեղեկատվություն կներկայացնի ավելի ուշ: