Բաժիններ՝

Մերձավոր Արևելքում աճում է Վլադիմիր Պուտինի հեղինակությունը. Die Welt

Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգուտ է քաղում մերձավորարևելյան ճգնաժամից. «Սիրիայի ճգնաժամը և Իրանի հետ նախնական բանակցությունները սերտորեն շաղկապված են միմյանց, դրանք հասունության վկայական ստանալու քննություն են հանդիսանում միջազգային դիվանագիտության համար:

Անկասկած է, որ ամենաօրինակելի աշակերտը ցայժմ եղել է Վլադիմիր Պուտինը՝ շնորհիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ակամա, սակայն գործուն աջակցության: Սիրիական հակամարտության ժամանակ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից Բաշար Ասադին պաշտպանելու որոշումը Սիրիայի նախագահին հնարավորություն կտա շարունակել կոշտ պատերազմ մղել սեփական ժողովրդի դեմ:

Այդ ամենը նշանակում է Ռուսաստանի նախագահի վճռորոշ հաջողություն: Անհանգիստ Մերձավոր Արևելքում աճում է Վլադիմիր Պուտինի հեղինակությունը: Դա ցավագին է ընդունվում ԱՄՆ-ի դաշանակիցներ Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի միապետությունների կողմից:

Ռուսներն այժմ կարևոր դեր են խաղում նաև Եգիպտոսում՝ կապեր հաստատելով տեղի զինվորական վարչակարգի հետ, որից հանկարծակիորեն հրաժարվել էր Օբամայի վարչակազմը՝ դրանով իսկ կորցնելով արաբական աշխարհի առանցքային այդ երկրում իր ազդեցությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս